Արցախում զոհված Երվանդ Թադևոսյանի հոգեհանգիստը կկայանա այսօր՝ Վերին Դվինում, հուղարկավորությունը վաղը՝ Եռաբլուրում
Հունիսի 28-ին Արցախում զոհված բերձորցի Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանի հոգեհանգիստը կկայանա 2023թ․ հուլիսի 1-ին, ժամը 17-ից ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին գյուղում՝ Երիտասարդական 14 հասցեում։ Այս մասին նշված է Քաշաթաղի շրջան ֆեյսբուքյան էջում։
Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ժամը 12-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան,Գագիկ Բալայան։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմիններն այսօր Կարմիր խաչի կողմից տեղափոխվել են ՀՀ
- Զոհված զինծառայողների մարմինները ՀՀ տեղափոխելու շուրջ Կառավարությունը շարունակում է բանակցությունները․ ԱՀ պետնախարար
- Անհապաղ դադարեցրեք բանակցությունները. Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ դիմեց Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանին
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները