Գրեթե միաժամանակ հրդեհվել են Շիրակ գյուղի եկեղեցին ու մատուռը
Անհասկանալի պայմաններում, գրեթե միաժամանակ հունիսի 30-ին ժամը՝ 15:00-16:00-ի մոտակայքում հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գյուղում մատուռն ու կիսավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ տարածքը։
Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը Sputnik Արմենիային տեղեկացրել է, որ մատուռն այրվել է ամբողջությամբ՝ երկու մարտական հաշվարկ է մասնակցել հրդեհաշիջմանը, իսկ եկեղեցում բռնկված հրդեհը հնարավոր է եղել արագ հանգցնել:
«Գյուղի մի մասը տեղյակ էր, որ մատուռն է այրվում, մի մասն էլ գիտեր՝ սուրբ Մինասը: Մինչև մատուռի հրդեհի էի զբաղված՝ տեղեկացա եկեղեցու հրդեհի մասին: Վայրկյանների տարբերությամբ երկու սրբատեղի է այրվել․ տարօրինակ է»,- պատմել Համլետ Ասատրյանը՝ հավելելով, որ գյուղաբնակները տարակուսած են՝ ինչը կարող էր գյուղի տարբեր հատվածներում տեղակայված սրբատեղների հրդեհի պատճառ դառնալ։
Սուրբ Մինաս եկեղեցին 19-րդ դարի եկեղեցի է՝ կիսավեր։ Այրվել է մոմավառության համար հարմարեցված տարածքը։ Մատուռը կառուցվել էր 1920-ական թվականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները