Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ցուցարարներին կոչ է արել կանգ առնել
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները դիմել են ցուցարարներին՝ խնդրելով դադարեցնել երկրում անկարգությունները, որոնք սկսվել են Նանտեր քաղաքում 17-ամյա դեռահասի ողբերգական մահից հետո։ Այս մասին հայտնում է matchtv-ն։
«Ինչպես բոլոր ֆրանսիացիները, մենք խորապես ցնցված էինք երիտասարդ Նահելի դաժան մահով: Մեր մտքերը նրա և նրա ընտանիքի հետ են, հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը։ Այս ողբերգական դեպքից հետո մենք ականատես եղանք ժողովրդական ցասման, որի էությունը հասկանում ենք, բայց ձևը չենք կարող ընդունել։ Մեզանից շատերը գալիս են բանվորական թաղամասերից, և մենք կիսում ենք ցավի և տխրության զգացումը:
Բայց այս տառապանքին գումարվում է ինքնաոչնչացման ցավը։ Սա ձեր սեփականությունն է, որը դուք ոչնչացնում եք, ձեր թաղամասերն ու քաղաքները: Ծայրահեղ լարվածության այս իրավիճակում մենք չենք կարող լռել, մեր քաղաքացիական խիղճը մեզ հուշում է հանդարտվելու, գիտակցության և պատասխանատվության կոչերի»,- ասված է ազգային հավաքականի մի քանի խաղացողների սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն կոչ է արել հանրությանը հրաժարվել բռնությունից։
«Բռնությունը ոչինչ չի լուծում, հատկապես, երբ այն անխուսափելիորեն շրջվում է այն արտահայտողների դեմ»,- գրել է Մբապեն։
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Նանթերի ճանապարհին` ստուգման ժամանակ կրակել են 17-ամյա դեռահասի, ով, անվտանգության աշխատակիցների խոսքով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները։ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ Երիտասարդները հրկիզել են մեքենաներ, ոստիկանության և իշխանությունների շենքեր։
Մի շարք քաղաքներում տեղակայված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ներգրավված են զրահատեխնիկա և ուղղաթիռներ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են. Մբապեն հանդես է եկել կոչով
- Մակրոն.Ֆրանսիայում անկարգությունների համար ձերբակալվածների 1/3-ը դեռահասներ և երիտասարդներ են
- Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին