Բժիշկ-սեքսոլոգ. Սերմնահեղուկի շեշտակի նվազման պատճառ կարող է լինել նաև օդի աղտոտվածությունը
Անպտղության դեպքերի 40-50% բաժին է հասնում տղամարդկանց, ինչը պարտադիր է դարձնում տղամարդու հետազոտվելը, եթե առկա է անպտղություն: Այս մասին գրում է բժիշկ-սեքսոլոգ, զույգային թերապևտ Անդրոնիս Ղարիբյանը։
Նա նշում է, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ զարգացած և զարգացող երկրներում շարունակում են անպտղության ցուցանիշները աճել, պայմանավորված սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխություններով։
«Սերմնահեղուկի քանակական ցուցանիշները ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիայում վերջին 40 տարվա ընթացքում նվազել են 50%-ով։
Սերմնահեղուկի շեշտակի նվազման պատճառները բազմաթիվ են՝ օդի աղտոտվածություն, քիմիական նյութերի ազդեցություն, ծխախոտ, սթրես, հորմոնալ խանգարումներ, գենետիկ հիվանդությունների առկայություններ, ճարպակալում և այլն։ "Մարդու պտղաբերության" ամսագրում տպվել էր հետազոտություն, որ Ավստրալիայում, ԱՄՆ-ում ու Եվրոպայում սերմնաբջիջների քանակը սերմանհեղուկում պակասել է 59.3 %-ով։
Որոշակի հաշվարկների արդյունքում պարզ են դառնում, որ 2050 թվականին տղամարդկանց կեսը կարող են երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով։
Չնայած որ, Հայաստանում նմանատիպ հետազոտություն վերջին տարիների համար չունենք, սակայն սերմանհեղուկի որակական և քանակական ցուցանիշների անկումը մեր երկրում ակնհայտ է։
Ցանկացած պարագայում, եթե ունենք անպտղության խնդիր պետք է հետազոտվի զույգը»,-նշում է մասնագետը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ կլինի, եթե ներարգանդային պարույրը կնոջ օրգանիզմում մնա 10-20 տարի. Բացատրում է վիրաբույժ-գինեկոլոգը
- Սեքսոպաթոլոգ. Ինչպես վերականգնել տեստոստերոնը
- Անհարմար հարցեր ուրոլոգին. «Բժի՛շկ, կնոջս շագանակագեղձը չեք ստուգո՞ւմ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան