Էդիկ Բաղդասարյան. Հայաստանի պաշտոնյաներն արցախցի պաշտոնյաների զանգերին այլևս չեն պատասխանում
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Այսօր խոսել եմ Արցախի երկու տարբեր պաշտոնյաների հետ: Չափազանց հուսահատված էին, ոչ թե նրանից, որ սնունդը, դեղորայքը վերջանում են, այլ նրանից, որ Հայաստանի պաշտոնյաներն իրենց զանգերին այլևս չեն պատասխանում:
Նախկինում բոլոր գերատեսչությունններն իրար հետ սերտ կապեր ունեին, ցանկացած հարց արագ լուծում էր ստանում: Հիմա զանգերին պարզապես չեն պատասխանում: Ես հասկանում եմ, որ գուցե իսկապես բան չունեք ասելու, էլ չեք կարող որևէ հարց լուծել, բայց խոսեք մարդկանց հետ, մի հրաժարվեք ձեր հայրենակիցներից: Մարդ լինելը պաշտոնի հետ բացարձակ կապ չունի, վաղն այդ պաշտոնը չեք ունենալու, հավատացեք»։
Հարակից հրապարակումներ`
- Էդիկ Բաղդասարյան. Անհետ կորածների ծնողները հենց այդ պատճառով է, որ դարձել են «կիսախելագար»
- Էդիկ Բաղդասարյան. Նույն պատասխանն եմ տալիս, որևէ մեկը չի օգնելու, մենք մենակ ենք
- Էդիկ Բաղդասարյան. Հայաստանը հրաժարվում է իր հերոսներից
- Էդիկ Բաղդասարյան. Նոր բառապաշար է սա
- Էդիկ Բաղդասարյան. Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան