
«Հրապարակ». «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է վերականգնել Երևանի ճոպանուղին
«Հրապարակ» թերթը գրում է.
««Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է ոչ միայն վերականգնել Երիտասարդական պալատը, ինչի մասին արդեն իսկ հայտարարել են, այլև՝ Երևանի ճոպանուղին, որն 90-ականներից չի գործում։ Առաջիկայում ճոպանուղու նախագիծը կներկայացվի հանրությանը։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե հին ճոպանուղու վերականգնման մասին է, այլ որոշել են ամբողջ Երևանով անցնող ցանց ստեղծել՝ մոտ 100 կայարանով։
Մեր տեղեկություններով, առաջիկայում Երևան են այցելելու միջազգային ճոպանուղու ցանցի ներկայացուցիչները՝ այս նախագծի քննարկման համար։ Սա այն ցանցն է, որը կառուցել է նաև Տաթևի ճոպանուղին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին