«Հրապարակ». Աշոտյանի մոտ ամեն ինչ կարգին է, իսկ տրամադրությունը՝ մարտական. Պաշտպան
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը նրա պաշտպանին տրամադրվել է որոշումից 10 օր անց միայն։ Մեզ հետ զրույցում Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ կալանքի որոշումն արդեն բողոքարկել է, սակայն թե ում է մակագրվել, և երբ է տեղի ունենալու բողոքի քննությունը, դեռ տեղեկություն չունի։
Աշոտյանը կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, սկզբնական շրջանում նա գտնվում էր կալանավայրի կարանտինային հատվածում, որտեղ մենակ էր։ Այժմ Աշոտյանին արդեն տեղափոխել են խուց, սակայն պաշտպանը չմանրամասնեց՝ նա խցում միայնա՞կ է, թե՞ ոչ։ Միայն ասաց, որ Աշոտյանի մոտ ամեն ինչ կարգին է, իսկ տրամադրությունը՝ մարտական»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան