Նարեկ Մանթաշյան. Մենակ նիկոլի Հայաստանում է հնարավոր՝ հուլիսի 1-ին ստանաս նամակ, որ քեզ հունիսի 29-ին հարցաքննության են կանչում.
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է.
«Մենակ նիկոլի Հայաստանումա հնարավոր, որ հուլիսի 1-ին ստանաս նամակ, որ քեզ հունիսի 29-ին հարցաքննության են կանչում...նամակը հայփոստ հանձնել են հենց ամսի 29-ին, 30-ին հայփոստը ուղարկելա, ես այսօր ստացել եմ նամակ, որ երեկ չէ առաջին օրը պիտի գնամ հարցաքննության...)))»։
Ավելի վաղ նա գրել էր, որ իրեն հարցաքննության են կանչել որպես վկայի, բայց իր ունեցած տեղեկություններով, իրեն մեղադրանք է առաջադրվելու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով: