ԱՀ պետնախարար. Այս ամենը պետք է ավարտ ունենա, Արցախի ժողովրդի համբերությունն անսպառ չէ
ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ահազանգում է՝ արցախցին անասելի դժվարությունների մեջ է։
«Ընթացիկ տարում Արցախցիները ոչ միայն ստիպված են դիմակայել շրջափակմանը, այլև պարբերաբար բախվում են վնասաբեր բնական աղետների հետ: Արցախի մի շարք համայնքներ արդեն մի քանի անգամ կարկտահարվել են, իսկ երեկ տեղացած կարկուտն ու սելավը նորից մեծ վնասներ է պատճառել Ասկերանի ու Մարտակերտի շրջանի մի շարք համայնքների, վնասվել են ցանքատարածություններ, մարդկանց բնակելի տներ:
ԱՀ գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարությունների մասնագետները արդեն սկսել են վնասի հաշվարկման և հնարավորության սահմաններում՝ պատճառված վնասները վերականգնելու աշխատանքները:
Ամբողջությամբ վնասվել է Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի կամուրջը, սակայն այլընտրանքային՝ սահմանափակ հնարավորություն ենթադրող լուծումն արդեն գտնվել է, հիշյալ համայնք է ուղարկվել անհրաժեշտ քանակի ալյուր, շուտով կուղարկվի նաև դեղորայք:
Ավելի քան 200 օր է Արցախի Հանրապետությունը անասելի պայքարի մեջ է, Արցախի ժողովուրդը բացահայտորեն, բազմաթիվ դիտորդների աչքի առաջ ենթարկվում է զրկանքների ու տառապանքների, արցախցուն փորձ է արվում հարկադրանքի միջոցով ստիպել հրաժարվել իր ինքնությունից, ուրանալ իր ծննդավայրը, լեզուն, հավատքը, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ բոլոր քայլերն անցնում են ապարդյուն:
Բայց այս ամենը պետք է ավարտ ունենա, Արցախի ժողովրդի համբերությունն անսպառ չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում նոր սահմանափակումներ կմտցվեն
- Արցախում ուժեղ կարկուտն ու քամին վնասներ են պատճառել
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմիններն այսօր Կարմիր խաչի կողմից տեղափոխվել են ՀՀ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին