Սուրենյանց. Բանակցությունների վաշինգտոնյան հարթակը խաղաղության մասին չէ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Բանակցությունների վաշինգտոնյան հարթակը խաղաղության մասին չէ
Գիտեմ, որ էս տեքստիցս հետո, ոմանք ինձ բզկտելու են, այնուամենայնիվ՝ ճշմարտությունն ավելի կարևոր է:
Բանակցությունների վաշինգտոնյան հարթակը խաղաղության մասին չէ, այլ խոսքով՝ մենք խաղաղություն ենք փնտրում այնտեղ, որտեղ այս պահին այն չկա:
ԱՄՆ-ն այսօր ունի զրոյական հարաբերություններ Ռուսաստանի հետ ու աշխարհի բոլոր կետերում հակադրվում է Մոսկվային նրա ազդեցությունը սահմանափակելու համար: Բացառություն չէ նաև Հարավային Կովկասը։
Սա բնական է՝ ԱՄՆ շահերի տեսանկյունից:
Հիմա, Վաշինգտոնի համար ԼՂ խնդիրը կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները միջոց են, նպատակը՝ ԼՂ-ից, նաև Հայաստանից ռուսական ռազմական ներկայության վերացումն է:
Դրան ամերիկացիները կարող են հասնել երկու ճանապարհով՝ ա) նոր պատերազմի(էսկալացիայի) միջոցով, բ) Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությամբ:
Առաջին դեպքում կարող է կասկածի տակ դրվել անգամ մեր պետականության գոյությունը, երկրորդ դեպքում՝ ԼՂ ինտեգրումն Ադրբեջանին ու հայաթափությունը գրեթե երաշխավորված է, էլ չեմ խոսում ռուսական հնարավոր հակազդեցության մասին:
Ասածս բնավ չի նշանակում մերժել ամերիկյան միջնորդական հարթակը, բայց գոնե դրան պետք է մասնակցել սեփական օրակարգով ու «կարմիր գծերով»՝ աշխարհաքաղաքական գործիք չդառնալու համար:
Դա է, որ իմ համեստ կարծիքով՝ Փաշինյանը չի գիտակցել...»։
Հոջորդող գրառմամբ նա չի բացառել նոր էսկալացիայի հնարավորությունը.
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը այս շաբաթ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի Արլինգթոն արվարձանում կայացած բանակցություններում «համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց»: Այդ մասին ասված է հանդիպումից հետո հրապարակված մամլո հաղորդագրությունում:
Սակայն, դատելով հաղորդագրությունից ու Բլինքենի ելույթից, կողմերը դեռ հեռու են վերջնական համաձայնություններից, որովհետև սկզբունքային հարցերի շուրջ պահպանվում են հակասությունները:
Մեծ հաշվով՝ վերահաստատում եմ այն պնդումներս, որ ավելի վաղ արել եմ վաշինգտոնյան հարթակի վերաբերյալ, հետևաբար՝ չեմ բացառում նոր էսկալացիայի հնարավորությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ո՞րն է առաջընթացը
- Քաղաքագետը՝ Բլինքենի հայտարարության մասին. Նորից մնացինք անորոշության մեջ
- Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց. Բլինքեն
- Վաշինգտոնում մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան