Վրաստանի հայ համայնք. Լաշա Արսենիձեն պետք է ներողություն խնդրի հայ ազգից
Վրաստանի հայ համայանքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«2023 թվականի հունիսի 30-ին Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժնից, ի պատասխան Թբիլիսիի դատախազության 2023 թվականի մայիսի 16-ին ներկայացված դիմումի, մեզ հայտնեցին, որ Լաշա Արսենիձեի կողմից հայ ազգի հասցեին հնչեցրած բացահայտ սպառնալիքը Վրաստանի քրեական օրենսգրքով հանցագործություն չի համարվում, և մերժում ստացանք նրա նկատմամբ քրեական օրենսգրքով պատիժ նշանակելու։
Տեղեկացնում ենք, որ մենք համաձայն չենք այս որոշման հետ և մտադիր ենք այն բողոքարկել։
Հիշեցնենք, որ միաժամանակ Վրաստանի մասշտաբով շարունակվում է ստորագրահավաքի գործընթացը՝ հայցով դատարան դիմելու խնդրանքով. Լաշա Արսենիձեն նույն սոցիալական ցանցերի միջոցով պետք է ներողություն խնդրի հայ ազգից»։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 14-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեսանյութ է տարածվել, որտեղ մի երիտասարդ անպարկեշտ խոսքերով դիմում է հայ ազգին, հայհոյում և վիրավորում մեզ։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, այդ անձը Լաշա Արսենիձեն է։
Հայ համայնքն այն համոզման է, որ Լաշա Արսենիձեի կատարծում կան քրեական հանցագործության տարրեր՝ սպառնալիքի և ազգային թշնամանքի հրահրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա