Տնտեսագետ. Հայաստանում կենսաթոշակի իրական չափը վերջին տարիներին միայն նվազել է
«Հայաստանում կենսաթոշակի աճի վերաբերյալ պրոպագանդայի ֆոնին վերջին տաիներին կենսաթոշակի իրական չափը միայն նվազել է»,-այս մասին հայտնում է տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է, որ կենսաթոշակի հայտարարված ավելացումից հետո Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է 49.7 հազար դրամ։
«Բայց ի՞նչ արժե այդ աճը, եթե հաշվի առնված չէ գնաճը։ Գների աճի ճշգրտումը ցույց է տալիս 2020-ից կենսաթոշակի իջեցում, նույնիսկ 2024-ին եթե գնաճը կազմի ընդամնեը մեկ տոկոս, ապա միջին կենսաթոշակի գնողականությունը 4 տոկոսով ավելի ցածր է լինելու, քան 2017-ին։ Այնպես որ կենաթոշակի «բարձրացումը» նույնիսկ ինդեկսացիա կոչել չենք կարող»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31.600-ի փոխարեն հասնելու է 36.000 դրամի. Նարեկ Մկրտչյան
- Հլը մի ամիս թող էդ կենսաթոշակ տվողն ինքն ապրի, տեսնենք՝ կկարողանա՞․ Քաղաքացիները՝ կենսաթոշակը չբավարարելու մասին