Փաշինյան.Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից որ թվականին է դա տեղի ունեցել
«Կոռուպցիայի դեմ պայքարը պիտի շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր»,-այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, որը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով համաժողովին:
Նրա խոսքով, երբեք չեն ունեցել և չեն ունենալու միտում կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ:
«Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային: Եվ մենք չենք կարող հանդուրժել այդ երևույթի ներկայությունը մեզանում, դրա դեմ մեր ամենօրյա պայքարը պետք է ավելի ու ավելի հետևողական լինի»,-ասել է նա։