Փաշինյանի աչքալուսանքին ի պատասխան քաղաքացիները հիշեցնում են գնաճի մասին
Նիկոլ Փաշինյանը կենսաթոշակի վերջին բարձրացումն աննախադեպ իրադարաձություն է գնահատել։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում խոստացել ենք մինչեւ 2026 թվականը նվազագույն կենսաթոշակը հավասարեցնել պարենային զամբյուղի արժեքին:
Այսօրվանից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է:
Իսկ այն կենսաթոշակառուները, ովքեր իրենց թոշակը ծախսում են անխանխիկ եւ օգտվում են 10 տոկոսի չափով ետվճարի ստացման ծրագրից, փաստացի կստանան պարենային զամբյուղի 106 տոկոսից բարձր գումար:
Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար: Առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը: Ընդ որում, նվազագույն կենսաթոշակ ստանում է կենսաթոշակառուների միայն 12 տոկոսը (շուրջ 73 հազար մարդ): Մյուս՝ շուրջ 500 հազար կենսաթոշակառուների թոշակը 36 հազարից ավելի բարձր է եւ հուլիսի 1-ից նրանց կենսաթոշակը նույնպես կբարձրանա:
Ընդգծեմ նաեւ, որ 2018 թվականի Հեղափոխության պահին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը եղել է 16 հազար դրամ: Այսինքն՝ վերջին հինգ տարում նվազագույն կենսաթոշակը ավելի քան կրկնապատկվել է»։
Գրառման ներքո քաղաքացիներն արձագանքել են.
«Իսկ գնաճը քառապատկվել է։ Կոմունալների վճարումից և սննդի ծախսերից հետո ոչ մի բարձրացում չի նկատվում»։
«Այդքան ո՞նց են ծախսելու»։
«Իսկ Արցախում սով է»։
«Օրը հազար դրամով կարա ապրի ,մենյուն գրեք»։
«Գնաճն աննախադեպ է։ Էս բարձրացումը՝ ժամանակավրեպ։ Գների զսպման ոչ մի միջոցառում չկա։ Իսկ անշարժ գույքի գնաճի մասին լռենք»։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31.600-ի փոխարեն հասնելու է 36.000 դրամի. Նարեկ Մկրտչյան
- Քաղաքացին կենսաթոշակը վճարող բանկը կարող է փոխել՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան