Փաշինյան. Կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք մտնում էր դատարան, 99,99 տոկոս հավանականություն կար, որ այն կհաստատվի
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովին:
«Ուզում եմ մի կարևոր հանգամանք էլ ընդգծել. այսօր Հայաստանի Հանրապետության լրահոսում շատ հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ օրինակ՝ ամենատարբեր հանգամանքներով հարուցված քրեական գործերով նաև քաղաքացիները, նաև ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ արդարանում են, այդ թվում՝ դատապարտվում են, այդ թվում՝ ամենանատարբեր որոշումներ են կայացվում, և սա նույնպես արդարադատության նոր ստանդարտի սահմանում է, որովհետև կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք մտնում էր դատարան, ըստ էության, 99,99 տոկոս հավանականություն կար, որ դատարանում այդ մեղադրանքը կհաստատվի: Հիմա միշտ չէ, որ այդպես է, բայց մյուս կողմից, իհարկե, մենք ակնկալում ենք, և գիտեմ՝ նաև դատախազության մոտեցումն է, որ ամեն գործի վերաբերվենք և մոտենանք այն տրամաբանությամբ, որ իհարկե մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն»,-մասնավորապես նշել է նա իր խոսքում։