Աղքատության մեջ ապրելը բացասաբար է անդրադառնում երեխաների ուղեղի կառուցվածքի վրա
Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ աղքատ կյանքը կարող է վնասել երեխայի ուղեղի կառուցվածքային կապերին: «Գազետա․ռու»-ի փոխանցմամբ, հետազոտությունը հրապարակված է JAMA Network Open-ում:
Աշխատանքի հեղինակներն օգտագործել են 9-10 տարեկան գրեթե ինը հազար երեխաների տվյալները ։ Նրանց առողջությանը հետևել են առնվազն տասը տարի։
Գիտնականները պարզել են, որ աղքատության մեջ ապրող երեխաների մոտ ուղեղի սպիտակ նյութում ջրի մոլեկուլների շարժումը դժվարացել է ։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ այս փաստը կարող է կապված լինել ջրի շարժման համար կառուցվածքային խոչընդոտների առաջացման հետ:
Բացի այդ, նրանց ուղեղի որոշ հատվածներում ավելի շատ հեղուկ է եղել, ինչը կարող է վկայել ուղեղի բորբոքման մասին: Մեծահասակների մոտ ուղեղի քրոնիկ բորբոքումը նախկինում կապում էին դեմենցիայի և նյարդային համակարգի այլ խանգարումների հետ:
Ըստ գիտնականների՝ սպիտակ նյութի ամբողջականությունը ուղեղի զարգացման կարևոր տարր է, և դրա նվազումը հաճախ կապված է երեխաների տեսողական-տարածական և հոգեկան առողջության խնդիրների հետ:
Նշվում է, որ ուղեղի կառուցվածքի որոշ փոփոխություններ կապված են մանկական ճարպակալման զարգացման և կոգնիտիվ ֆունկցիաների նվազման ռիսկի հետ: Ենթադրվում է, որ պատճառը ցածր եկամուտների պայմաններում մեծացող մարդկանց զգայական, սոցիալական և մտավոր գործառույթների խթանման սահմանափակ հասանելիության մեջ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան