Քաղաքապետարան. Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից գործարկվել է միանգամից 9 երթուղի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
Աղբյուրը նշում է, որ Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները՝ փուլ առ փուլ իրատեսական դարձնելով նախագծի իրականացումը: Արդիականացված երթուղիներում, ի դեպ, առանձին ուղեգծեր փոփոխվել են:
«Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի: Ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմերն ամբողջությամբ կփոխարինվեն ավտոբուսներով»,-խոստանում է քաղաքային իշխանությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան