Վարդանյան. Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է.
«Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի:
Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։
Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով։
Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ու աշխարհին պետք է լսելի դարձնենք մեր այս դիրքորոշումը
- Պատկերացրեք՝ ինչպե՞ս ենք մենք Ադրբեջանի կազմում նոյեմբերի 9-ը նշելու․ Ռուբեն Վարդանյան
- Մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու ՀՀ-ն, Փաշինյանն էլ ներսից հարվածում է մեր արժեքային համակարգի հիմնասյուներին. Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին