ԲԴԽ-ն դադարեցրեց բոլոր չորս դատավորների լիազորությունները
ԲԴԽ-ն այսօր հրավիրած նիստում հրապարակեց հինգ դատավորների լիազորությունների դադարեցման մասին որոշումները։
«ԲԴԽ-ն, քննելով ԱՆ պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշեց Սամվել Թադևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել՝ հաշվի առնելով, որ վերջինի լիազորություններն արդեն իսկ դադարած են։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ու վերջնական է։ Միաժամանակ խորհուրդը տեղեկացնում է, որ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք»,-հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանը։
ԲԴԽ-ն դադարեցրեց նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով»։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել ԲԴԽ նիստերի դահլիճ
- 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հուլիսի 3-ին
- Նույնիսկ գործող օրենքի ճիշտ կիրառման ու մեկնաբանման դեպքում՝ այս վարույթը չէր կարող հարուցվել. Դատավորի ներկայացուցիչը՝ ԲԴԽ-ում
- ԲԴԽ-ն մերժեց Սիրանուշ Սահակյանի՝ նիստը հետաձգելու միջնորդությունը
- Ինչու ցատկեցիք այդ գործերի վրայից և հասաք մեզ. Սիրանուշ Սահակյանը՝ ԲԴԽ-ում
- Դուք ընդունել եք՝ ձեր և նախարարի ընկերական հարաբերություններն ազդեցություն ունեն ձեր որոշումների կայացման վրա. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- Դատավոր Դ․ Հարությունյանի նկատմամբ ՀՀ ԲԴԽ-ում իրականացվում է բացահայտ անձնական հետապնդում․ Ասլանյան
- 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործի քննումը ԲԴԽ-ում հետաձգվեց
- Գերագույն դավաճանի կողմից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանը վերածվել է մեծագույն իրավասպանի.Ռուբեն Մելիքյան
- Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- ԲԴԽ-ն ԱՆ պահանջով 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործն է քննում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան