Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. ՆԳՆ փրկարար ծառայություն
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է.
«Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Ըստ նախնական տվյալների՝ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ. կա տուժած (Հ. Գ., ծնված 1945 թ.), ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային»:
Հարակից հրապարակումներ`
- ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքը գործելու է նոր հասցեում
- Երևան-Մեղրի ճանապարհին գազի գլանատակառի պայթյունից տուժած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
- Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա