Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդն է Եվրոպայի առաջնությունում
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը պայքարն ավարտել է 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:
Այսպիսով, մեր հավաքականն ընդհանուր հաշվարկում գրավել է երրորդ տեղը։
Առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Կնյազ Իբոյանը։ 92 կգ քաշային կարգի եզրափակչում նա գոտեմարտել է թուրք Մուհամեդ Գիմրիի հետ և հաղթանակ տարել 3:2 հաշվով:
Արծաթե մեդալակիրներ դարձան Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86կգ), բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդական ԵԱ. Կնյազ Իբոյանը ոսկե մեդալ է նվաճել՝ հաղթելով թուրք ըմբիշին
- Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին