Ղուրանի այրումը սպառնալիքի տակ է դրել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Ստոկհոլմում Ղուրանի հրկիզման հերթական ակցիան և դրան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ արձագանքը սպառնալիքի տակ են դրել ՆԱՏՕ-ին մոտալուտ անդամակցության Շվեդիայի շանսերը, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Milliyet» թերթին:
Ստոկհոլմում Ղուրանի պղծումն ու այրումը Կուրբան Բայրամի տոնակատարության ժամանակ լայն արձագանք է գտել աշխարհի շատ երկրներում ։ Իրաքը Շվեդիայի իշխանություններից պահանջել է արտահանձնել ակցիան իրականացրած ներգաղթյալին ՝ նրա նկատմամբ դատավարություն անցկացնելու համար։ Ընդ որում՝ հինգշաբթի տասնյակ իրաքցիներ բողոքի ակցիայի են հավաքվել Բաղդադում երկրի դեսպանատան մոտ:
Կատարվածը դատապարտել են նաև Ալժիրը, Աֆղանստանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Լիբանանը, Սիրիան, Թուրքիան, Ուզբեկստանը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ ալ Բուդայվեն:
Հորդանանի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունները կանչել են Շվեդիայի դեսպաններին՝ նրանց բողոքի նոտա հանձնելու համար: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ակցիան «ստոր» է անվանել։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս միջադեպի մասնակիցների անպատժելիությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի աղետալի հետևանքների, միջազգային հանրությունը պետք է հակազդի նման հակաիրավական գործողություններին։
«Շատ թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կտրուկ արձագանքել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի մզկիթի մոտ Ղուրանի այրմանը։ Դա էլ ավելի է վտանգել ռազմական դաշինքին մոտալուտ անդամակցության սկանդինավյան երկրի շանսերը»,- նշել է պարբերականը։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրումից
- Շվեդ ակտիվիստ Պալուդանը մտադիր է նորից Ղուրան այրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան