Մեծ պրեմիերա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա Ջ.Պուչչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի առաջնախաղը:
Թատրոնից հայտնում են՝ արքայադուստր Տուրանդոտի և Կալաֆի սիրո պատմությունը ներկայացնող օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի Լա Սկալա թատրոնում, որից հետո այն տարածում է ստացել աշխարհի տարբեր անկյունների ամենահեղինակավոր համերգասրահներում և թատրոններում: Կալաֆը երիտասարդ արքայազն է, ով փորձում է գրավել արքայադուստր Տուրանդոտի սիրտը, ինչն էլ հաջողվում է իրեն: «Տուրանդոտ»-ը օպերային հիմնական երկացանկի ամենահանճարեղ ստեղծագործություններից է, որը առաջին անգամ կհամալրի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի հարուստ խաղացանկը:
Ներկայացման կայացմանը աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Ներկայացման երաժշտական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմադրող ռեժիսոր՝ Վյաչեսլավ Ստորոդուբցև /ՌԴ/ Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Պյոտր Օկունև:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան