Նիդեռլանդներում սպասվում է դեղերի դեֆիցիտի ռեկորդային բարձր մակարդակ
Նիդեռլանդներում այս տարի սպասվում է դեղամիջոցների դեֆիցիտի ռեկորդային բարձր մակարդակ: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Նիդեռլանդների թագավորական դեղագործների ասոցիացիան (KNMP):
«2023 թվականին անբավարար դեղերի թիվը կհասնի ռեկորդային մակարդակի», - ասվում է դեղագործների ասոցիացիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 2022 թվականին Նիդեռլանդներում գրանցվել է մոտ 1514 դեղորայքի պակասորդ; մինչդեռ տարվա կեսին արդեն նման դեղամիջոցների թիվը հասել է 1179-ի։
«Դեղորայքի պակասը, որն առաջանում է դեղերի արտադրության, բաշխման և որակի հետ կապված խնդիրների պատճառով, կարող է հսկայական հետևանքներ ունենալ, քանի որ դա ազդում է բնակչության մի ստվար զանգվածի վրա»,- ասում են դեղագործները։
Այսպիսով, օրինակ, մարդիկ, որոնք տառապում են սրտի հիվանդությամբ, հոդատապով կամ վարակներով, այլևս չեն կարող ակնկալել, որ իրենց դեղամիջոցներն ամեն օր հասանելի կլինեն տեղական դեղատներում:
Նիդեռլանդների դեղագործների թագավորական ասոցիացիայի նախագահ Արիս Փրինսը իրավիճակը մտահոգիչ է համարում և կոչ է արել Նիդեռլանդների բոլոր շահագրգիռ կողմերին որոշում կայացնել ստեղծված իրավիճակից հնարավորինս սեղմ ժամկետում դուրս գալու համար:
Ավելի վաղ Նիդեռլանդների Հանրային առողջապահության խորհուրդը (RVS) հայտնել էր, որ Նիդեռլանդներում առողջապահական համակարգը շտապ բարեփոխումների կարիք ունի, ավելի ու ավելի շատ քաղաքացիներ չեն ստանում այն բուժօգնությունը, որի իրավունքն ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին