Ռուբեն Մելիքյան. Դե ինչ, սա դատավորներ Մկոյանի և Աթաբեկյանի գիտակցված ընտրությունն էր
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, արձագանքելոբ ԲԴԽ կողմից քիչ առաջ հրապարակված որոշումներին, գրում է.
«ԲԴԽ-ն դադարեցրեց վերաքննիչի դատավոր Աստղիկ Խառատյանի, վճռաբեկի դատավորներ Տիգրան Պետրոսյանի և Արտակ Բարսեղյանի, ինչպես նաև առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։
Այս որոշումներով «կարեն անդրեասյան» դարձան դատավորներ Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը։ Մյուսները՝ Վիգեն Քոչարյանը, Հայկ Գրիգորյանը և հատկապես Երանուհին, «կարեն անդրեասյան» էին դարձել վաղուց։
Դե ինչ, սա դատավորներ Մկոյանի և Աթաբեկյանի գիտակցված ընտրությունն էր։ Ոչ ոք նրանց գլխին ատրճանակ չէր դրել»։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն դադարեցրեց բոլոր չորս դատավորների լիազորությունները
- Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել ԲԴԽ նիստերի դահլիճ
- Ամրամ Մակինյան. Բա արժեր նիկոլի բդխ-ում անդամ դառնալու համար և խայտառակվել, և խուլ ձևանալ