Նոր ԱԷԿ–ի կառուցման համար Հայաստանն ուսումնասիրում է տարբեր երկրների փորձը․ Մարտիրոսյան
Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն ուսումնասիրում է միջազգային փորձը։ Լրագրողների հետ զրույցում ասաց Մեծամորի ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
«Ներկայում մենք ուսումնասիրել ենք ռուսական փորձը, աշխատանքներ ենք տարել ռուսական ընկերությունների հետ, հիմա աշխատանքներ են ընթանում տարբեր երկրների հետ։ Դիզայնը կարող է լինել ամերիկյան, կորեական, ֆրանսիական։ Զուգահեռ բոլորի հետ աշխատում ենք, որպեսզի ընտրություն կատարենք էներգաբլոկների միջև։ Կարևորն այն է, որ այն լինի ժամանակակից և տնտեսապես հիմնավորված, իհարկե, ամենակարևոր բաղադրիչը լինելու է անվտանգությունը»,- ասաց նշեց Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ ատոմակայանը շահագործվելու է մինչև 2026 թվականը, հետո շահագործում կերկարացվի 10 տարով՝ մինչև 2036 թվականը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան