Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ ՀայաՔվեին
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Արդեն մի քանի օր է, ինչ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ակտիվիստները միացել են ՀայաՔվեի ստորագրահավաքին։ Ուստի, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեվար խորհուրդը միակամ որոշում է կայացրել և պաշտոնապես հայտարարում է, որ միանում է ՀայաՔվեի ստորագրահավաքին ու իր կոչով դիմում է համայն հայությանը․
Հարգելի ՂՊՎՄ անդամներ, համակիրներ, բարեկամներ և հայրենասեր հայեր։ Եկել է ժամանակը մեր ձայնը բարձրացնելու՝ նաև քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու միջոցով։ Մեր կոչով հորդորում ենք ձեզ, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելիությունից, միանալ Հայաքվեի Ստորագրահավաքին և միակամ աջակցել Արցախին ու արցախահայությանը։ Հայքվե ստորագրահավաքին մասնակցելու մանրամասներին կարող եք տեղեկանալ «ՀայաՔվե» ֆեյսբուքյան պաշտոնական էջում, կամ Hayaqve.am կայքում։ ՀայաՔվեի ստորագրահավաքն իրականացվում է Հանրաքվեի մասին օրենքի շրջանակներում. համայնքապետարաններում, թաղապետարաններում և գյուղապետարաններոմ։ Ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին տրվում է հավաստագիր։
Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաքվե»-ին կարող են միանալ ևս երեք քաղաքում
- Վանեցյան. Կոչ եմ անում միանալ «Հայաքվե»-ին՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
- Չալաբյան. «Հայաքվե»-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ Հայաստանը վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը
- Կարո՞ղ են իշխանությունները խանգարել Հայաքվեին՝ պատասխանում է Մենուա Սողոմոնյանը
- «Հայաքվե»-ն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է
- Քաղաքացուն արգելել են մասնակցել «ՀայաՔվե»-ին՝ պատճառաբանելով հագուստը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին