Հռոմի պապը վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրումից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրման միջադեպից և նողքանկ է զգում նման գործողությունները, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես վրդովված եմ, նողկանք եմ նման գործողություններից ։ Ցանկացած գրքի, որը ժողովուրդը սուրբ է համարում, պետք է հարգանքով վերաբերվել հավատացյալների հանդեպ հարգանքից ելնելով: Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես պատրվակ ուրիշներին վիրավորելու համար», - ասել է Հռոմի պապը «Al Ittihad» թերթի գլխավոր խմբագիր Համադ Ալ Քաաբիին տված հարցազրույցում:
Հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնում՝ ոստիկանության թույլտվությամբ Ղուրանն այրելու ակցիա է անցկացվել: Դրա կազմակերպիչը՝ 37-ամյա իրաքցի ներգաղթյալ Սալվան Մոնիկան, որին ավելի վաղ մերժել էին նման ցույց կազմակերպել, մուսուլմանների սուրբ գրքից էջեր է պոկել և այրել այն: Այդ օրը ամբողջ աշխարհի մահմեդականները նշում էին Իդ ալ-Ադհան (Կուրբան Բայրամը թյուրքական ժողովուրդների շրջանում) ՝ գլխավոր կրոնական տոներից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան