Արցախում ալյուրի երկու օրվա պաշարի մասին լուրը կեղծ է․ «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»
«ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր ԱՀ նախագահը հանդիպում էր ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ, որից հետո սկսվել են բամբասանքներ տարածվել այն մասին, թե իբր Արայիկ Հարությունյանը հանդիպման ժամանակ հայտնել էր ալյուրի երկու օրվա պաշարի մասին:
Հայտարարում ենք, որ հիշյալ տեղեկությունը հերթական անգամ կեղծ է: Հունիսի 15-ից հետո տարբեր շրջանակների կողմից փորձ է արվել նման ապատեղեկատվություն տարածելով ներքին դժգոհություններ հրահրել՝ հանրությանն անընդհատ ենթարկելով հավելյալ լարվածության: Այդուհանդերձ, նման մտահոգիչ իրավիճակի առնչվելու դեպքում այդ մասին առաջինը հայտարարելու է կառավարությունը. այս պահին իրավիճակը կառավարելի է՝ ժամանակին պահեստավորված ալյուրի ու առաջիկայում հնձվելիք ցորենի պաշարների շնորհիվ:
Նման տեղեկատվական սադրանքներն ընդամենը հավելյալ ծանրաբեռնվածություն են հաղորդում պետությանը ալյուրի մատակարարման հարցում, և ամեն անգամ կառավարությունը այդ խուճապային մթնոլորտը հաղթահարելու համար ստիպված է լինում ծախսել ավելին, քան մեր պահանջարկն է: Մի՛ տրվեք նման սադրանքների ու մի՛ հավատացեք այդպիսի կեղծ լուրերի: Ցավոք, նույնիսկ այսպիսի իրավիճակում մեր շարքերում դեռևս կան մարդիկ, որոնք բավարար չափով չեն գիտակցում և արժևորում հանրային ու պետական շահը»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ալյուրի ծավալի խնդիր չկա, անտեղի է հացեղենի ավելորդ քանակի գնման միտումը
- Ստեփանակերտում հացի փռերն ալյուր ստանում են փուլերով, աշխատում են գիշերային ժամերին
- Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների, այդ թվում ալյուրի մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ
- Ինչու ալյուրը էժանացել է 10.4%-ով, իսկ հացը՝ ընդամենը 0.2%-ով.Մեկնաբանում է Բաբկեն Պիպոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան