Փլուզում Թամանցիների փողոցում
Հուլիսի 3-ին, ժամը 11։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցի թիվ 79 հասցեում պարիսպը մասամբ փլուզվել է, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Թամանցիների փողոցի թիվ 79 հասցեի մոտակայքում գտնվող պարիսպը՝ մոտ 10 քմ, առկա է մյուս թուլացած հատվածի փլուզման վտանգ՝ մոտ 7 քմ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները