Հայկական ԱԷԿ-ն աշխատում է անվտանգ․ ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն
Հայաստանի ատոմային էլեկտրակայանն (ԱԷԿ) աշխատում է անվտանգ և համապատասխանում է անվտանգության բոլոր չափորոշիչներին։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեծամորի ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը` արձագանքելով Թուրքիայից և Ադրբեջանից պարբերաբար հնչող կոչերին, թե պետք է փակել հայկական ԱԷԿ-ը։
Նրա խոսքով՝ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետները պարբերաբար ստուգայցեր են իրականացնում, ուսումնասիրություններ են իրականացնում նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները։
«Ատոմակայանը պարբերաբար արդիականացվում է։ Աշխատանքներ ենք տանում, և շահագործման ժամկետի առաջին փուլում անվտանգության համապատասխան համակարգերը ներդրվել են, շահագործման ժամկետի երկարացման երկրորդ փուլում էլ դրանք կներդրվեն»,– ասաց Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան