Ամրամ Մակինյան. Բա արժեր նիկոլի բդխ-ում անդամ դառնալու համար և խայտառակվել, և խուլ ձևանալ
Փաստաբան Ամրամ Մակինյանը, արձագանքելով մամուլում տարածված ձայնագրությանը, գրում է.
«Սա այն դեպքը չէ, երբ ասում են. ընկերովի մահը հարսանիք է... սա այն դեպքն է, երբ բդխ նախագահի անունից հանդես եկող անձը քաշում է բդխ հայտնի նիստի բոլոր մյուս մասնակիցներին... պարզ է, որ քրեական գործ է հարուցվելու և պարզ, որ քննելու ու բացահայտելու ոչինչ չկա, ամեն ինչ լսվում է ձայնագրությունում...
Հարց է առաջանում. բա արժեր նիկոլի բդխ-ում անդամ դառնալու համար և խայտառակվել և վաղը մյուս օրն էլ քննիչի մոտ խուլ ձևանալ...»։
Նշենք, որ Armlur-ը գրել է՝ Բարձրագույն դատական խորհուրդը այսօր ժամը 11:30-ին, պետք է հրապարակի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի վերաբերյալ որոշումը, սակայն դատավորը գործի քննությունը վերսկսկելու միջնորդություն է ներկայացրել։
Դրանում մասնավորապես ասված է. «Հարությունյանը, միջնորդության մեջ նշել է. «Կարեն Անդրեասյանը, դատական նիստում խորհրդին, գործի քննությամբ զբաղվող, հարցուպատասխանի մեջ գտնվող անդամներին տեղյակ չի պահել, չի արձանագրել, որ դատավորի հեռանալուց հետո դատական նիստին մասնակցելու ցանկություն են հայտնել ԲԴԽ ժամանած փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Միքայել Շխիմյանը, որոնց Կարեն Անդրեասյանի հրահանգով չեն թողել մուտք գործել շենք՝ դատական նիստերի դահլիճ: Նշվածն ավելի վաղ, առնվազն, հիմնավորվել էր ներկա գտնվող լրատվամիջոցների տեսաձայնագրություններով և զուգահեռ ընթացող դատական նիստի ձայնագրության կրիչի իրական ժամանակների պարզ համադրության արդյունքում:
Սակայն, դատական նիստի պաշտոնական ձայնագրության (այս պահին նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ) վերարտադրումից առավել հստակեցվում է, որ հնարավոր չէ մեղքը զուտ բարդել հրամաններ կատարող կարգադրիչների վրա և աներկբայորեն ապացուցվում է, որ Կարեն Անդրեասյանը դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն հրամայել է վարույթին ներգրավված փաստաբաններին արգելել մասնակցել դատական նիստին, մուտք գործել շենք, իսկ դատական նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավ է հայտնել դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն շնորհելով դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու հնարավորություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան