Եթե ամեն ինչ լավ է՝ իրենց այս ցուցակից առհասարակ ջնջենք, էլ թող չգան.Ավինյանը՝ Բնապահպանական տեսչական մարմնի մասին
«Պարոն Գրիգորյան, մենք այստեղ խրոնիկ բացականեր ունենք, մասնավորապես՝ Բնապահպանությանը և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին դիմեց նիստը վարող Տիգրան Ավինյանը:
Վերջինս դիտարկեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություններին այլ պետական մարմինների Երևանի բաժինների ներկայացուցիչների մասնակիցների ցուցակը:
«Ենթադրում եմ՝ իրենց մոտ ամեն ինչ լավ է, և բոլոր գործերը շատ լավ արվում են, էս հանքերի հետ խնդիր չկա, և ասելիք չունեն այս դահլիճում: Ճշտե՛նք մեր գործընկերների հետ և եթե իրապես ամեն ինչ լավ է՝ իրենց այս ցուցակից առհասարակ ջնջենք, էլ թող չգան»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը:
Շավարշ Գրիգորյանը պատասխանեց, որ այսօր կապ կհաստատի տեսչական մարմնի գործընկերնեի հետ և կզեկուցի:
Ավինյանն էլ շնորհակալությույուն հայտնեց:
Հարակից հրապարակումներ`
- Որոշմամբ հաստատվել է Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը. Տիգրան Ավինյան
- Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը․ Մկրտչյան
- Երևան քաղաքը լինելու է ամենազարգացած քաղաքներից մեկը. Ավինյանի խոստումը երևանցիներին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում