Այս արատավոր պատմական ընթացքը պետք է կանգնեցել․ Արսեն Ջուլֆալակյանը միացել է «Հայաքվե»-ին
ՀՀ տարբեր մարզերում և Երևանում մեկնարկել է «Հայաքվե» օրենսդրական նախագծի ստորագրահավաքը, որն Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենսդրական նախագիծ է։ Եթե 50 000 քաղաքացի ստորագրությամբ միանա նախագծին, ապա օրինագիծը կքննարկվի ԱԺ-ում։
Կենտրոն վարչական շրջանի համայնքապետարանում «Հայաքվե» նախաձեռնությանը միացան «Որդիների կանչ» ՀԿ անդամները։ Զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե որն է նախաձեռնությանը միանալու նպատակը։
«Այս նախաձեռնության մի հատվածը վերաբերում է Ցեղասպանության ժխտմանը, քրեական օրենսգրքում ավելանում է հոդված՝ ցեղասխանության ժխտման մասով։ Երկրորդ․ Արցախն այլ երկրի կազմում ճանաչելը կամ խոսույթը նույնպես քրեականացվում է։ Այս առումով «Հայաքվե»-ն՝ որպես քաղաքացիական նախաձեռնություն, առաջին անգամ է տեղի ունենում Հայաստանում։ Սա հարմար առիթ է, որպեսզի քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ օրենսդրական նախագիծ առաջադրեն ԱԺ»,- պարզաբանեց Արա Ռոստոմյանը։
Նա նշեց, որ մինչ նախագիծը շրջանառության դրվելը, նախաձեռնության անդամներն այցելել են «Որդիների կանչ» ՀԿ և մանրամասն քննարկելուց հետո որոշվել է օժանդակել նախաձեռնությանը։
«Այսօր ՀԿ-ի անդամներով եկել ենք և մեր քաղաքացիական պարտքն ենք կատարում»,- հավելեց «Որդիների կանչ» ՀԿ անդամը։
Նրա կարծիքով՝ եթե ԱԺ-ում «խելոք» գտնվեն, ապա այս նախաձեռնությունը կընդունեն,եթե ՝ ոչ, ապա հաջորդ քայլը կլինի 300 000 ստորագրությունը, որի դեպքում հանրաքվեի անցկացումն անխուսափելի կլինի։
Իսկ ահա ԱԺ նախկին պատգամավոր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը «Հայաքվե»-ին միացել է մի շարք պատճառներով։
«Այս արատավոր պատմական ընթացքը, որը տեղի է ունենում հայ ազգի, պետականության հետ, վաղուց պետք է կանգնեցված լիներ։ Բազմիցս առիթ եմ ունեցել այդ մասին խոսելու ՝ չգիտեմ ինչու , դեռ ձգձգվում է։ Մենք թույլ ենք տալիս այս ազգակործան քաղաքական ուժին շարունակել նորանոր աղետներ բերել Հայաստանին և հայ ժողովրդին։ Այս նախաձեռնությունն այն քայլերից մեկն է, որը հնարավորություն կտա՝ կանխելու այդ աղետաբեր ընթացքը»,- ասաց Ջուլֆալակյանը։
Նախկին պատգամավորն այն համոզմանն է, որ այս փոփոխությունը կարող է նպաստել իր պատկերացրած փոփոխությանը՝ օր առաջ իշխող քաղաքական ուժի հեռացմանը։
«Քանի մեր տունը չենք մաքրել ներքին թշնամուց, արտաքին թշնամու դեմ չենք հաջողելու։ Չկա իրական խաղաղություն, ուղղակի պետք է կույր լինել, որպեսզի դա չնկատել։ Բոլոր տրված խոստումները ոչ միայն չի իրականացվել, այլև կեղծվել են։ Ինչի՞ եք սպասում, պետք է դուրս գալ և հայտնել անհամաձայնությունը»,- իր խոսքում ասաց Ջուլֆալակյանը։
Մեծ ակտիվություն է նկատվում նաև Շնեգավիթի համայնքապետարանում, որտեղ էլ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը հարյուրավոր քաղաքացիների հետ մասնակցել է ստորագրահավաքին։
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ ՀայաՔվեին
- «Հայաքվե»-ին կարող են միանալ ևս երեք քաղաքում
- Վանեցյան. Կոչ եմ անում միանալ «Հայաքվե»-ին՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
- Չալաբյան. «Հայաքվե»-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ Հայաստանը վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը
- Կարո՞ղ են իշխանությունները խանգարել Հայաքվեին՝ պատասխանում է Մենուա Սողոմոնյանը