Իրավունք 10:55 03/07/2023

Դատական համակարգի մտահոգիչ զարգացումների վերաբերյալ Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին

ԱԺ ՄԻՊ և ՀՀ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական
Թագուհի Թովմասյանը   Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումները ժողովրդավարության տեսանկյունից խիստ մտահոգիչ է համարում, նա գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին։

«Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմին համարվող Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման և գործունեության նախորդող ժամանակահատվածում տասնյակ դատավորներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որոշ դեպքերում դադարեցվել են դատավորների լիազորություններ, մասնավորապես դատավորներ Աննա Փիլոսյանի, Ռուբեն Վարդազարյանի, Սիմա Իսկանդարյանի, Ռաֆիկ Մելքոնյանի, Գագիկ Խանդանյանի, Վահե Խալաթյանի, Նաիրա Մխիթարյանի, Զարուհի Նախշքարյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի,  Արայիկ Մելքումյանի (վերջինիս նկատմամբ կայացված որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայվել է) լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտման հիմքով։

Այս անգամ էլ խիստ մտահոգիչ գործընթաց է սկսվել ՀՀ դատական համակարգում և
իրավաբանական հանրույթում բարձր հեղինակություն ունեցող և իր
պրոֆեսիոնալիզմով մշտապես աչքի ընկած դատավոր Դավիթ Հարությունյանի շուրջ,
որի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությամբ հարուցվել է
կարգապահական վարույթ։ Ըստ դատավորի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և ՀՀ
արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հստակ նպատակ ունեն սահմանափակել
խոսքի ազատությունը՝ դատավորներին դատական իշխանությանը վերաբերող հարցերից
խոսելուց զերծ պահելու նպատակով Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված այլ
դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 19-րդ հոդվածի  համաձայն՝
յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ
արտահայտելու իրավունք։ Արտահայտվելու ազատությունը սահմանված է նաև
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին»
եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում։

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018թ. դեկտեմբերի
21-ի թիվ 05-Լ որոշման հավելվածի Կանոն 12-ի համաձայն՝ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` դատավորն իրավունք ունի
ինքնաարտահայտման, դավանանքի ազատության, արհմիություններում և այլ
հասարակական կազմակերպություններում միավորման, սակայն այդ իրավունքներից
նա պետք է օգտվի այնպես, որ բարձր պահի դատավորի կոչումը և կասկածներ
չառաջացնի արդարադատության մարմինների անկախության և անաչառության
նկատմամբ: Կանոն 14-ի համաձայն՝

     Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ դատավորը
կարող է`

ա) հանդես գալ ելույթներով, զեկույցներով, գրել և կարդալ գրական
ստեղծագործություններ, մասնակցել օրենքին, իրավական համակարգին, իրավունքի
նորմերի կիրառմանը և նման այլ հարցերին վերաբերող միջոցառումներին,
բ) հանդես գալ պաշտոնական մարմինների բաց լսումներում, այդ մարմինների
պաշտոնատար անձանց` նրանց խնդրանքով հրապարակայնորեն ապահովել իրավունքի,
իրավական համակարգի, արդարադատության իրականացման հարցերին առնչվող
խորհրդատվությամբ այն չափով, որքանով դա կընդունվի որպես դատավորի
իրավաբանական գիտելիքների ու փորձի օգտագործում։

​Ուշագրավ և խիստ մտահոգիչ են նաև դատավոր Դավիթ Հարությունյանի այն
ահազանգերը, որ միջնորդությունները պատշաճ չեն քննարկվում, իր իրավունքները
չեն պարզաբանվում, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, առանց
միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշումներ լսելու, հեռանում է
խորհրդակցական սենյակ և գալիս ու որոշումներ է հրապարակում, բացահայտ
հայտնում է սեփականության իրավունքով Դավիթ Հարությունյանին պատկանող
գույքի նկատմամբ ուժի գործադրման հնարավորության մասին։

​ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում դիտարկելով նման
զարգացումները, ինչպես նաև ընդհանուր առմամբ ոլորտային օրենսդրությունը,
որպես այդպիսին խնդրահարույց է դառնում «Մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով
սահմանված արդար դատաքննության իրավունքի դատական պաշտպանությունը։

Մի շարք նամակներով միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրել
հայկական դատական անկախ համակարգի կոնկրետ սպառնալիքների դեպքերի փաստական
հանգամանքների վրա: Անթուլատրելի են ոտնձգությունները անկախ դատական
համակարգի նկատմամբ»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}