«Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն՝ Հայաստանի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:
Հավաքելով 86 միավոր՝ Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դիտրի Գունկոն:
ՀՖՖ-ից հայտնում են, որ 67 միավորով երկրորդ հորիզոնականում է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
24 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան