Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպական ամառային երրորդ խաղերում
Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 3 բրոնզե:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ խաղերի փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով ոսկե մեդալակիր և սահմանելով Եվրոպական խաղերի ռեկորդ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը:
Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցապայքարի են դուրս եկել թեքբոլիստները: Քրիստինե Մանգասարյան-Ռաֆայել Վարդանյան երկյակը հանդես է եկել խառը զուգախաղում և հաղթահարելով խմբային փուլը՝ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մրցումային վերջին օրը խմբային փուլի արգելքը հաղթահարել են նաև Գոռ Սարգսյանն ու Ռաֆայել Վարդանյանը՝ հանդես գալով տղամարդկանց զուգախաղում: Քառորդ եզրափակչում արդեն հայ մարզիկները զիջել են աշխարհի գործող չեմպիոններին՝ Սերբիայի ներկայացուցիչներին:
«Կարողացանք կատարել այն, ինչ մարզումների ժամանակ էինք անում: Երրորդ մրցաշարն անընդմեջ դուրս ենք գալիս քառորդ եզրափակիչ ու կարծում եմ՝ արդեն որոշ չափով մեր ուժն ապացուցել ենք աշխարհին: Հաջորդ քայլով պետք է փորձենք ավելի առաջ գնալ»,- հայտարարել է թեքբոլի թիմի առաջատար Գոռ Սարգսյանը:
Եվրոպական խաղերում իրենց ելույթներն ավելի վաղ ավարտել էին նաև աթլետները, բռնցքամարտիկները, սուսերամարտիկները, ջրացատկորդները և թաեքվոնդոյի միակ ներկայացուցիչը:
Եվրոպական ամառային երրորդ խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան