«Հայաքվե»-ին կարող են միանալ ևս երեք քաղաքում
«Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին արդեն կարող են միանալ նաև Լոռու մարզկենտրոն Վանաձորի, Սյունիքի մարզկենտրոն Կապանի, Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները։
Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, Մասիսում ստորագրահավաքն իրականացվում է Կենտրոնական հրապարակում տեղակայված Մասիսի քաղաքապետարանում։
Կապանում այն գտնվում է Չարենց 2 հասցեում գտնվող Մշակույթի կենտրոնում։
Վանաձորում ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է այցելել Տիգրան Մեծի 22 հասցեում տեղակայված Վանաձորի քաղաքապետարան։
Հիշեցնենք, որ նախաձեռնության մարզային մեկնարկը տրվել էր Շիրակում՝ Վարդանանց հրապարակում գտնվող Գյումրի քաղաքի համայնքապետարանում։
«Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է Ձեզ մոտ ունենալ անձնագիր կամ ID քարտ։ Ստորագրում ենք աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00։ Հիշեք, որ պարտավոր չեք ստորագրել ըստ գրանցման վայրի»,-նշում են նախաձեռնությունից։
Լուսանկարը՝ նախաձեռնության էջից։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Կոչ եմ անում միանալ «Հայաքվե»-ին՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
- Չալաբյան. «Հայաքվե»-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ Հայաստանը վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը
- Կարո՞ղ են իշխանությունները խանգարել Հայաքվեին՝ պատասխանում է Մենուա Սողոմոնյանը
- «Հայաքվե»-ն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է
- Քաղաքացուն արգելել են մասնակցել «ՀայաՔվե»-ին՝ պատճառաբանելով հագուստը
- Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ 50 հազար առողջ մարդ կգտնվի ու կմիանա «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին. Գյուլումյան
- Աննա Կոստանյան. Եթե ձեզ համոզեն, որ փողոցում որևէ տեղ կարող եք ստորագրել ՀայաՔվեի համար, ստորաբար խաբում են
- Հունիսի 29-ից Երևանում բացվում են «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը մի շարք հասցեներում