ՌԴ ուժայինները կանխել են Ղրիմի ղեկավարի դեմ մահափորձը
Ուժայինները կանխել են Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձը, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Անվտանգության դաշնային ծառայությունը:
«Ձերբակալվել է 1988 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը հավաքագրվել է ՈՒԱԾ-ի աշխատակիցների կողմից և Ուկրաինայի տարածքում անցել է հետախուզական-դիվերսիոն գործունեության ուսուցման կուրս, այդ թվում ՝ ականապայթյունային գործի ուսուցում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տղամարդը ծրագրել էր պայթեցնել Ակսյոնովի մեքենան, սակայն նրան բռնել են, երբ նա ռումբը վերցրել է թաքստոցից:
ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության փորձի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման հոդվածներով:
Ըստ աղբյուրի՝ կասկածյալը ձերբակալվել է և արդեն խոստովանական ցուցմունք է տվել: