Քաղաքական 11:14 03/07/2023 Հայաստան

Չալաբյան. «Հայաքվե»-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ Հայաստանը վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է.

«Անցած շաբաթ մենք մեկնարկեցինք «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը, և դա անմիջապես հզոր պայթյուն առաջացրեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Մեկնաբանությունների և հարցերի հեղեղը աննախադեպ էր՝ քաղաքական, իրավական, կազմակերպչական, տեխնիկական բնույթի, մարդկանց հետաքրքրում էր տառացիորեն ամեն ինչ՝ սկսած ինչպես ենք մենք այս օրենքի նախագիծը պարտադրելու իշխող վարչակարգին, վերջացրած ինչպես հեռվից քվեարկել նույնականացման քարտով։

Որպես այս նախաձեռնության համակարգող, ես իմ պարտքն եմ համարում պարբերաբար անդրադառնալ բարձրացվող հարցերին, կենտրոնանալով առավել կարևորների վրա։ Մի քանիսին կանդրադառնամ ստորև, և այսուհետև էլ պարբերաբար նոր գրառումներ կկատարեմ՝ նախաձեռնության ծավալմանը զուգընթաց։

ա) Ինչպե՞ս է հնարավոր այս նախաձեռնությամբ ազդել իշխող վարչակարգի վրա, եթե նա հետևողական գնում է Արցախը հանձնելու ճանապարհով․
Այս վարչակարգը, որքան էլ որ ձգտում է օր առաջ հանձնել Արցախը, և դրա միջոցով վերակողմորոշել Հայաստանը Ռուսաստանից դեպի Թուրքիա, բախվում է հայ հասարակության տարբեր խավերի դիմադրությանը։ Գործող վարչակարգը ունի քաղաքական վերարտադրության խնդիր, որը պետք է լուծել կամ ընտրությունների միջոցով, կամ բռնի դիկտատուրա հաստատելու։ Երկրորդի լիարժեք ռեսուրսը այս վարչակարգը չունի, ուստի նրա համար բոլոր դեպքերում կարևոր է հասարակության գոնե մի մասի աջակցությունը։ «Հայաքվե»-ի միջոցով մոբիլիզացնելով հայաստանյան հասարակությունը, մենք անհաղթահարելի խորընդոտ ենք ստեղծում այս վարչակարգի համար՝ այն կամ ստիպված է լինելու սրբագրել Արցախի հարցում տարվող իր քաղաքականությունը, կամ բախվել ոչ հեռու ապագայում իշխանությունը կորցնելու անխուսափելի հեռանկարի հետ։

բ) Ինչպ՞ես կարող է «Հայաքվե»-ն ազդել Արցախի իրական պաշտպանության վրա, եթե Ալիևը գնում է բիրտ ուժի կիրառման ճանապարհով։
Ալիևը ամբողջ այս ընթացքում հնարավորություն ուներ պաշարել և խեղդել Արցախը, քանի որ Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվել էին Արցախի պաշտպանությունից, այնտեղ ապրող մեր համաքաղաքացիներից շատերին մղելով հուսահատության գիրկը։ «Հայաքվե»-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ Հայաստանը վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը, Արցախի մեր համաքաղաքացիները տեսնեն նոր հույս և հեռանկար, Հայաստանի դաշնակիցները վերագնահատեն Արցախի կարևորությունը, և համատեղ ուժերով կարողանան պաշտպանել Արցախը Ալիևի հրեշավոր նկրտումերից։ Իրականությունն այն է, որ Ալիևը այդքան ուժեղ չէ, որքան թվում է, նրա հաջողություններ մեծ մասը ձեռք են բերվել հայության թույլ դիմադրության պատճառով, իրական դիմադրությունը կջարդի նրա ամենազորության առասպելը։

գ) Մինչ այժմ բազմաթիվ ստորագրահավաքներ են եղել, ի՞նչ է փոխելու այս մեկը:
«Հայաքվեն« ստորագրահավաք չի, այլ լայնածավալ հանրային նախաձեռնություն։ Ստորագրահավաքը նրա բաղադրիչներից մեկն է (թեև շատ կարևոր), բայց իրականում այն այսբերգի գագաթն է միայն։ «Հայաքվե»-ի շրջանակներում տեղի ունենում իրական ազգային ուժերի համախմբում՝ պարզ և հասկանալի օրակարգի շուրջ, ազգային նպատակների վերարժեվորում և ազգային արժանապատվության վերականգնում։ Մեր համաքաղաքացիները, որոնք հազարներով այս օրերին գալիս են ստորագրահավաքի, գրում են մեզ, մասնակցում քննարկումների, դա անում են ոչ թե որևէ մեկի կամ որևէ խմբի օգտին, այլ ընդհանրական գաղափարի՝ ունենալ հզոր, կենսունակ և ազգային արժեքների վրա խարսխված պետություն, հենց այդ պատճառով է այն «Հայաքվե», քանզի ազատ Արցախը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և հատուցումը այդ պետության առանցքային հենասյուններն են, և քաղաքացիները իրեն քվեով թույլ չեն տալիս գործող վարչակաչգին՝ այդ սյուները հեշտությամբ քանդել։

դ) Արդյ՞ոք սա ընդդիմության հերթական քաղաքական խաղը չի, վերափաթեթավորված նոր տեսքով։
«Հայաքվե»-ն ի սկզբանե նախաձեռնվել է որպես քաղաքացիական նախաձեռնություն, նրա նպատակը շատ ավելի խորքային է, քան պարզ քաղաքական փոխատեղումը։ Գործող ընդդիմադիր դաշտի որոշ թևեր աջակցում են նախաձեռնությանը, որոշ թևեր՝ սպասողական դիրքորոշում են որդեգրել, որոշ ընդդիմադիրն էլ քննադատում այն՝ որպես ոչ բավարար արմատական և կոշտ։ Սակայն բոլորն էլ ստիպված են ընդունել, որ «Հայաքվեն« իր տեսակի մեջ եզակի երևույթ է, երբ քաղաքացիական լայն միավորումը, որը մինչ այդ երբևիցե միասնական քաղաքական օրակարգով հանդես չի եկել, փորձում է ուղիղ ժողովրդավարության ճանապարհով ազդել երկրի ընդհանուր քաղաքական կուրսի վրա։ Այս իմաստով, «Հայաքվե»-ի հաջողությունը հսկայական հեռանկարներ կբացի մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար, կբերի քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, և ի դեմս նրա՝ քաղաքական համակարգի ներսում արդյունավետ նոր հակակշիռների ձևավորմանը։

Այսօր սկսվում է «Հայաքվե»-ի ստորագրահավաքի երկրորդ շաբաթը, և նրա արդյունավետությունը շատ բանով կկանխորոշի այս կարևոր նախաձեռնության հետագա ընթացքը։ Ամփոփելով խոսքս, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր այն հազարավոր համաքաղաքացիներին, որոնք անցած շաբաթվա ընթացքում իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և մասնակցությամբ հզոր մեկնարկ տվեցին «Հայաքվե»-ին, և հույս հայտնել, որ նրանց օրինակը վարակիչ կլինի, ու նրանց կհետևեն տասնյակ և հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ, որոնք ցանկանում են ապրել հզոր և կենսունակ հայկական պետությունում, և այսօր պատրաստ ենք իրենց քվեով հստակ ուղերձ տալ դրա մասին։ Աստված զորավիգ մեր հայրենիքին, և նրա համար պայքարող տեսակին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}