Սաակաշվիլին տեսակապով մասնակցել է դատավարությանը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկար ընդմիջումից հետո տեսակարգով մասնակցել է 2007 թվականին ցույցը ցրելու գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ դատավարությունից կադրերը հեռարձակել է «Մտավարի Արխի» հեռուստաընկերությունը։
Նախկին նախագահը ցույց է տվել իր նիհար մարմինը և դիմելու է Վրաստանի իշխանություններին՝ կոչ անելով ներողություն խնդրել իրեն նման վիճակի բերելու համար։
«Ստացվում է, որ Եվրախորհրդարանը պետք է ներողություն խնդրի իմ ազատ արձակման պահանջի համար: Ես ուզում եմ դիմել այսպես կոչված պատգամավորներին: Նախագահ, դուք պետք է ներողություն խնդրեք ինձ սրան հասցնելու համար: Դուք պետք է ներողություն խնդրեք Եվրախորհրդարանից, իմ ընտանիքից, ինձ, Ուկրաինային, որի քաղաքացին եմ, որ ինձ հասցրին այս վիճակին»,-ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ «բոլոր նրանք, ովքեր դավաճանել են Վրաստանին ու Ուկրաինային, պետք է ենթարկվեն ամենակոշտ պատժամիջոցների»։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինի հրամանով ինձ «գերեվարող» ու խոշտանգողներն անպայման ամաչելու են․ Սաակաշվիլի
- Պատերազմի իրադարձություններն ավելի են արագանալու․ Սաակաշվիլին ՝«Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակման մասին
- Վրաստանից հայտնել են, թե երբ Սաակաշվիլին կվերադառնա բանտ
- ՄԻԵԴ-ից չստացանք այն որոշումը, որն ակնկալում էինք. Սաակաշվիլիի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին