Որոշմամբ հաստատվել է Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը. Տիգրան Ավինյան
«Ունենք լավ լուր. Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվել է քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը և հավելեց, որ համապատասխան պարզաբանումներ, խորհրդատվություն ստանալու համար քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է քաղաքացիների ներկայացրած դիմումների քննարկման արդյունքներով:
Նրա խոսքով՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ստացել են մերժումներ իրենց դիմումների կապակցությամբ հնարավորություն են ունենալու անձամբ պարզաբանումներ ստանալ ստորաբաժանումների ղեկավարներից:
Հիշեցնելով, որ Երևանի քաղաքապետարանում ընդունելությունն դադարեցվել էր դեռևս քովիդի ժամանակահատվածից՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ վարչական շրջանների ղեկավարների մոտ ընդունելությունը շարունակելու է կազմակերպվել յուրաքանչյուր հինգշաբթի օրը:
Նա խորհրդակցության մեկնարկին նաև հայտնեց, որ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար է նշանակվել Հայկ Կոստանյանը, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագերերի բաժնի պետ՝ Լևոն Առաքելյանը և առաջարկեց ծափերով շնորհավորել նրանց:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարան. Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի
- Երևանի քաղաքապետարանում հասկացան՝ հայտնվում են փակուղու մեջ, նույնիսկ գլխավոր դատախազը չի կարող իրենց փրկել. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում