Այսի՞նքը՝ կողքի մուտքը որ փլվի, դեռևս հույս կա, որ այս մի մուտքը չի՞ փլվելու. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետաի տեղակալ Սուրեն Գրիոգրյանը զեկուցեց Արզումանյան փողոցի 10 և 17 վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և այնտեղի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի ընթացքը:
Գրիգորյանի խոսքով՝ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել գնահատող կազամկերպության հետ, 90%-ից ավել գույքերի գնահատումն ավարտվել է և ընթացիկ շաբաթվա ընթացքում կավարտեն մնացած մասը և պատրաստ կլինեն քաղաքացիների հետ պայմանագրերի կնքմանը:
«Եթե անխոչընդոտ ընթացք ունենանք, այսինքը մի ֆանտաստիկ սցենար եմ ասում՝ ենթադրենք դատական պրոցես չունենանք, ենթադրենք որևէ մեկը չի բողոքարկում և չի ասում. «չէ ինձ վթարային շենքից մի հանեք», ապա քանդման աշխատանքները ե՞րբ կարող ենք սկսել»,-հարցրեց նիստը նախագահող Տիգրան Ավինյանը:
Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ նմանդ ֆանտաստիկ սցենարն խաթարող դեպքեր արդեն կան և հավելեց. «Ֆանտաստիկ, թե ոչ ֆանտաստիկ սցենարով՝ կհաշվարկենք և հաջորդ շաբաթ կասենք»:
Ավինյանը հրացրեց, թե արդյո՞ք ճիշտ է հիշում, որ որոշ բնակիչներ դիմել են դատարան՝ բողոքարկելով շենքերի վթարային լինելը և, ստանալով դրական պատասխան, հիշեցրեց, որ խոսքը գնում է Արզումանյան փողոցի 4-րդ աստիճանի վթարային թիվ 10 և 17 շենքերի մասին:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ այդ բնակիչների մուտքը նվազ վատթար վիճակում է, դրա համար էլ դատարան են դիմել:
«Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում մուտքը նվազ վատթար վիճակում էր, այսի՞նքը՝ կողքի մուտքը որ փլվի, դեռևս հույս կա, որ այս մի մուտքը չի՞ փլվելու»,-արձագանքեց Ավինյանը:
Գրիգորյանը հաստատեց նման մտածելակերպը և հույս հայտնեց, որ քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերին ծանոթանալուց հետո բնակիչներն այդ կարծիքին չեն մնա:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ամեն ինչ լավ է՝ իրենց այս ցուցակից առհասարակ ջնջենք, էլ թող չգան.Ավինյանը՝ Բնապահպանական տեսչական մարմնի մասին
- Որոշմամբ հաստատվել է Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը. Տիգրան Ավինյան
- Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը․ Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում