Փաստաբանի ահազանգը. Գրիգոր Մինասյանը հավանություն է տվել դատարանի ակտը չկատարելու վերաբերյալ գրառմանը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյում լայքել է Դանիել Իոաննիսյանի՝ դատական ակտը չկատարելու վերաբերյալ գրառումը։
«Մինչ ԲԴԽ-ն դադարեցնում է հերթական լավագույն դատավորներից Դավիթ Հարությունյանի լիազորությունները, նույն ժամանակահատվածում Դանիել Իոաննիսյանը, կատարողական վարույթով համարվելով պարտապան` հպարտ հրապարակում է անում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարել-չկատարելու մասին, ինչն էլ ոչ պակաս հպարտությամբ հավանություն է տալիս ՀՀ արդարադատության նախարարը»,-գրել է փաստաբանը։
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որը դատարանում պարտվել է հասարակական գործիչ Նաիրիա Հոխիկյանին, գրել է.
«Իմ մասին տարածվող ամեն տեսակի ախմախությանը արձագանքելու սովորություն չունեմ, բայց քանի որ շատերն են հարցնում` ասեմ։
Անձինք, որոնք իմ մասին տարածում են «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու» կամ «դատարանի որոշումը չկատարելու» մասին տեղեկություններ` դատական կարգով պատասխան են տալու իմ բարի համբավը արատավորող ստեր տարածելու համար։
Ինչ խոսք, շատ վառ երևակայություն է պետք գրելու համար, որ իմ նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել։ Նույն հաջողությամբ կարող են գրել, որ ես կարող է առևանգել ՀՀ Զինված Ուժերի միջուկային սուզանավերից մեկը»։
Ավելի վաղ Նաիրի Հոխիկյանը հայտարարել էր.
«Նիկոլ Փաշինյանի մտերիմ Դանիել Իոաննիսյանը հրապարակային ներողություն է խնդրել Նաիրի Հոխիկյանից, ապա ջնջել տեքստը։
Սա ևս մեկ անհարգալից վերաբերմունք կարող է նշանակել դատարանի վճռի նկատմամբ, եթե շտապ չվերականգնի ներողության տեքստը, քանի որ այն պետք է միշտ հրապարակված մնա»։
Դատարանի վճիռը կատարելու համար Հոխիկյանը դիմել է ԴԱՀԿ՝ հարկադիր կատարման ծառայության օգնության։
«Այդ տղան ոչ մի կերպ չի կատարում դատարանի որոշումը։ Հաջորդը ֆինանսական հատուցումն է լինելու»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա