Տեղի կունենա «Միասին կարող ենք ավելին՝ Հանուն Արցախի» խորագրով բարեգործական համերգը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Արցախի Մարդասիրական աջակցության նախաձեռնությունը համատեղ կազմակերպում են «Միասին կարող ենք ավելին՝ Հանուն Արցախի» խորագրով բարեգործական համերգը։
Նվագախմբից հայտնում են՝ բարեգործական համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ 19։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Անտոն Բրուքների 9-րդ սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությանը՝ Արցախի երեխաների առողջական կարիքները հոգալու համար։