Հայաստանում անցկացվել է հեծանվային խոշոր մրցաշար
Դիլիջանի քաղաքային զբոսայգում հուլիսի 2-ին իր ավարտին մոտեցավ «Ascend Armenia Ultra Distance Bikepacking Race 2023» լայնածավալ հեծանվային մրցաշարը, որին մասնակցում էին պրոֆեսիոնալ հեծանվորդներ ավելի քան 20 երկրից։ Հեծանվային երթուղու ընդհանուր երկարությունը կազմել է 1200 կմ և անցել է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու ու Շիրակի մարզերի բնակավայրերով։
Կազմակերպիչների փոխանցմամբ, հեծանվավազքի մրցաշարը բաղկացած էր երկար և կարճ երթաշրջաններից։ Երկար երթաշրջանի մեկնարկը տրվել է հունիսի 25-ին Երևանի Հանրապետության հրապարակից։ Դրան մասնակցում էր 32 մարզիկ, որոնք ամբողջ երթուղին անցան 5-8 օրում։ Կարճ երթաշրջանը մեկնարկել է հուլիսի 2-ին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից։ Երկու երթաշրջանների մասնակիցներն էլ մրցավազքն ավարտեցին Դիլիջանի քաղաքային զբոսայգում, որտեղ կազմակերպվել էր «the Ascend Armenia Cycle Fest» սպորտային հեծանվային փառատոնը։
Մրցաշարի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներից, օրինակ՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Հունգարիայից, Շվեյցարիայից, Վրաստանից, Բելգիայից, Բելառուսից, Կուբանից, Գերմանիայից եկած մարզիկները, կարողացան բացահայտել Հայաստանը՝ որպես էքստրեմալ զբոսաշրջության նոր ուղղություն: Վազքի երթուղին անցնում էր Հայաստանի գեղատեսիլ բնության միջով՝ մասնակիցներին հնարավորություն տալով վայելել համայնապատկերային տեսարանները, արգելոց անտառները և լեռնային լանդշաֆտները:
Մրցաշարի հաղթողը դարձավ Շվեյցարիայից Ադրիան Լիխթին, երկրորդ տեղը գրավեց Կայ-Ուվե Լենուխը (Գերմանիա), երրորդը՝ Ջեյքոբ Հորան (ԱՄՆ)։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան