Մասիս-Մարմարաշեն ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 տարեկան երեխա է մահացել
Հուլիսի 3-ին, ժամը 00։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1990 թ.) և «Ford» (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 2019 թ.) մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լ․ Գ․-ն (ծնված 2004 թ.) և Հ․ Գ․-ն (ծնված 1970 թ.) տեղափոխվել են «Մասիսի» ԲԿ, որտեղ վարորդին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, իսկ ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Գ․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա