ԳԹԿ. Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն
Այսօրվանից՝ 6 օր, կրկին միասնական քննություններ են․մեկնարկել է 3-րդ փուլը։
ԳԹԿ-ից մանրամասնում են, որ քննական մեկ կենտրոն է ձևավորված՝ թիվ 189 ավագ դպրոցում։ Այսօր ռուսաց լեզվի և քիմիայի քննությունն էր։ Ներկայացել էր ռուսերեն հայտագրած 4-ից 3-ը և քիմիա հայտագրած 30-ից 29-ը։ Վաղն օտար լեզուներն են՝ անգլերեն հանձնողների նախնական թիվը 47 է, գերմաներեն՝ 1։
Այլ օտար լեզուներ հայտագրողներ այս փուլում չկան։ Հուլիսի 6-ին մաթեմատիկան է, հայտագրվածները 50-ն են։
Հուլիսի 7-ին հայոց լեզու և հայ գրականություն պետք է հանձնի 33 դիմորդ։ 29 հոգի ամսի 8-ին կենսաբանություն է հանձնելու, աշխարհագրություն հայտագրողներ չկան, և քննաշրջանը եզրափակվում է հուլիսի 9-ին՝ ֆիզիկայի/9 դիմորդ/ և հայոց պատմության/13 դիմորդ/ քննությամբ։
Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երեք փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը՝ թափուր մնացած տեղերի համար: Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթն ըստ հայտերի հերթականության է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան