Իշխանությունների տարանջատման, օրինականության, իրավունքի գերակայության սկսզբունքները գործող իշխանությունները տոտալ ոտնահարում են. Մելոյան
«Սահմանադրականությունը արժեքահեն է և, ցավոք, այսօր ունենք սահմանադրական ճգնաժամ, հետընթաց»,-«Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը և նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում առկա են ակնհայտ փաստեր սահմանադրական մշակույթից ռեգրեսի միտման մասին:
Նրա խոսքով՝ սահմանադրականությունը Սահմանադրության կյանքի կոչված հիմնարար դրույթներն են՝ թղթին գրված նորմերի իրացումը կյանքում, Սահմանադրության հիմնարար սկզբունքների պահնպանումը:
Գոհար Մելոյանը նշեց, որ Սահմանադրության անփոփոխ հոդվածների հիմնական երեք դրույթները՝ իշխանությունների տարանջատման, օրինականության, իրավունքի գերակայության պահանջները գործող իշխանությունները տոտալ ոտնահարում են:
«2018 թվականի իշխանափոխությունից հետո երկրի գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի կոչով շրջափակվեց օրենսդիր մարմինը, այսինքը՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը բացահայտորեն ոտնահարվեց: Դրան հաջորդեց դատարանները շրջափակելու երկրի ղեկավարի կոչը՝ կրկին անհետևանք այն հնչեցնող պաշտոնատար անձի համար»,-հայտարարեց Մելոյանը:
Նա նշեց, որ վերջին ընտրությունից հետո Խորհրդարանում իշխող ուժը որակյալ մեծամասնություն ստացավ և սահմանադրություն փոխեց, հետո էլ ՍԴ անդամների նկատմամբ հետապնդում սկսվեց և հակասահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան:
Գոհար Մելոյանի խոսքով՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխությամբ խորհրդարանը վերահսկելու է գործադիրին, բայց այսօր հակառակն է տեղի ունենում:
Հարակից հրապարակումներ`
- Մենք հետամուտ ենք լինում այդ համայնքապետերին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին.Արամ Օրբելյան
- Սահմանադրության ընդունման տարելիցից երկու օր առաջ՝ հուլիսի 3-ին տեղի ունեցածը համարում եմ դատկան իշխանության վախճանի օր. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա