ՌԴ ԱԳՆ-ն Մերձմոսկվայում անօդաչուների հարձակումը համարում է ահաբեկչություն
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Մոսկվայի մարզում քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում ՝ օդանավակայանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման այսօրվա փորձը միջազգային ահաբեկչություն է:
«Կիևի ռեժիմի կողմից այն շրջանի վրա հարձակվելու փորձը, որտեղ տեղակայված են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները, այդ թվում ՝ օդանավակայանը, որն ի դեպ նաև արտասահմանյան չվերթներ է ընդունում, ահաբեկչության հերթական ակտ է»,- գրել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ այն փաստը, որ դա Արևմուտքի մատակարարած կամ արևմտյան միջոցներով ձեռք բերած ԱԹՍ էր, ապա դա միջազգային ահաբեկչություն է։
Ըստ Զախարովայի՝ համաշխարհային հանրությունը պետք է գիտակցի, որ ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, ֆինանսավորում են ահաբեկչական ռեժիմը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան